Հաստատվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք

Դեկտեմբերի 1-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 375 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 264 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների մոտ 37,4 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ 

Գրանցվել է 1 430 առողջացման և 35 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է:

Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137 231 դեպք, որոնցից 111 795-ն` առողջացած, 2 228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515 992 թեստավորում: