Ակնհայտ է, որ այս պահին ունենք լեգիտիմության անկում. «Իմ քայլի» պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդունում է, որ Արցախում պատերազմի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կառավարող ուժի լեգիտիմությունն անկում է ապրել: Միևնույն ժամանակ, նա այս պահին արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում՝ համոզված լինելով, որ ընտրական գործընթացները միայն կխորացնեն երկրում ստեղծված բարդ իրադրությունը:

Մեկնաբանել