Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նշանակման կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Դեկտեմբերի 1-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ Բալասանյանը նշել է, որ «անկախ իր քաղաքական հայացքներից՝ պատրաստ է լծվել պետականաշինության գործին»։

2020թ․ մարտի 31-ին Արցախում անցած համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ստացած ձայների թվով հայտնվել էր երրորդ հորիզոնականում՝ 10 755 ընտրող (14,7%):

Մեկնաբանել