Ստեփանակերտ․ դպրոցները վերաբացվում են, սպասում դեռ չվերադարձած սաներին

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական հրետակոծության պատճառով Արցախի դպրոցները դադարել էին գործել։ Դեկտեմբերի 1-ին որոշ դպրոցներ վերսկսեցին աշխատանքները։ ՍիվիլՆեթի թիմը այցելել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, որտեղ այժմ սովորում են աշակերտներ ոչ միայն այդ, այլև մնացած դպրոցներից, որոնք դեռ չեն վերաբացվել։ Դպրոցի շուրջ 800 աշակերտներից ուսումը շարունակելու վերադարձել է մոտ 350 հոգի, սակայն դպրոցում ներկայում ուսում է ստանում 750 աշակերտ՝ Ստեփանակերտի այլ դպրոցներից ու Արցախի շրջաններից։