Ռազմական դրության շրջանակում սահմանված մի շարք արգելքներ են հանվում, այդ թվում՝ ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը

Կառավարության որոշմամբ վերացվում են Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Քիչ առաջ հրապարակվեց կառավարության 1917 – Ն որոշումը, որով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները։

Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ Հայաստանում սահմանվել էր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Այն մասնավորապես նախատեսում էր, որ իրավասու մարմինները կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը` պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հայաստանից ելքի սահմանափակումը նախատեսված էր պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար։

Մեկնաբանել