Արծվիկ Մինասյանը պնդում է՝ ընդդիմությունը հայտարարելու է երկրի ղեկավարի թեկնածուների անուններ

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ժամանակ ասել է, որ վաղը հայտարարություն կլինի որոշիչ հանրահավաքի մասին։ Մինասյանը նաև հայտնել է, որ վաղն իրենք կհայտարարեն երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների անուններ։

Այսօր Ազատության հրապարակից դեպի Կառավարության շենք երթ է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մեկնաբանել