Ռուսաստանի առաջին դեմքերը՝ թվերով

Ցուցակը՝ ըստ անձնական եկամուտների ցուցանիշի՝ գլխավորում է նախորդ տարի երկորդ տեղը զբաղեցրած փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպինինը։ Այսպես՝ 2011թ. նրա եկամուտները կազմել են  484 մլն ռուբլի։ Խլոպինինին հաջորդում է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը, որի անձնական եկամուտը կազմել է  365 մլն ռուբլի։ Ի դեպ՝ անցած տարի ամենահարուստ պաշտոնյան հենց  Շուվալովն էր։

Հատկանշական է, որ հաջորդող եռյակում կրկին պաշտոնյաների կանայք են՝ նախագահի աշխտակազմի նախկին ղեկավար Վլադիսլավ Սուրկովի կինը՝ 125,2 մլն ռուբլի, որին հաջորդում   է Արտակարգ իրավիճակների  նախարար Սերգեյ Շոյգուի կինը՝ 78մլն ռուբլի եկամուտով։ Այս եռյակը եզրափակում է առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի կինը՝  21,2 մլն ռուբլի։

Ինչ վերաբերում է նախագահ Դմիտրի Մեդվեդևին, նրա եկամուտները նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոխվել՝ ի տարբերություն վարչապետ Վլադիմիր Պուտինի։ Այսպես՝ 2011թ. Մեդվեդևը վաստակել է 3 մլն 371 հազ. ռուբլի՝ 2010թ. 3 մլն 378 հազ.-ի համեմատ։ Բացի այդ՝ նախագահը կնոջ հետ համատեղ տնօրինում է  367,8 քմ տարածքով բնակարան։ Մեդվեդևը Ռուսաստանի բանկերում  նաև 5,178 մլն-ի 15 հաշեվահամար, 4700 քմ վարձակալած հողատարածք, 1948թ. արտադրության  ԳԱԶ-20 «Պոբեդա» և 1962թ. արտադրության ԳԱԶ-21 ավտոմեքնա  ունի։

Մեդվեդևի կինը՝ Սվետլանա Մեվեդևան՝ բացի ամուսնու հետ համատեղ բնակարանից՝ ռուսական բանկերում 26,76 ռուբլու երեք հաշվեհամար,  32,5 քմ տարածքով ավտոտնակ և 1999թ. արտադրության Volkswagen Gold մարդատար ավտոմեքենա ունի։

2011թ. Պուտինի եկամուտները  կազմել են 3 մլն 661 հազ., ինչը գրեթե կրկնակի զիջում է 2010թ. ցուցանիշին՝ 5 մլն. 42 հազ. ռուբլի։ Վարչապետը երեք ավտոմեքենա ունի՝«ԳԱԶ Մ 21», «ԳԱԶ Մ 21Ռ» և «Նիվա» մակնիշի, ինչպես նաև հորից ժառանգած «Սկիֆ» մոդելի ավտոկցիչ։ Բացի այդ՝ Պուտինը տնօրինում է 77 քմ մակարեսով բնակարանն, 12 քմ մակերեսով ավտոտնակ և 1500 քմ մակերեսով հողատարծք։ Նա նաև անժամկետ տնօրինում է 153,7 քմ մակերեսով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ։ Պուտինի կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի եկամուտները անցած տարի կազմել են 443 հազ. ռուբլի։
Առավել համեստ պաշտոնյաները ուժային կառույցների ներկայացուցիչներն են։ Այսպես՝ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եկամուտները կազմել են 2 մլն 677 հազ, իսկ  ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուգալիևինը՝ 3,1 մլն։ Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, որ անցած շաբաթ հաստատվեց Մոսկվայի նահանգապետի պաշտոնում, 2011թ. վաստակել է գրեթե 5 մլն ռուբլի։