Հաստատվել է կորոնավիրուսի 1 277 նոր դեպք, դրական է թեստերի 37 տոկոսը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 453 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 277 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների 37 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ 

Առողջացել է 1 433 մարդ, գրանցվել է մահվան 26 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138 508 դեպք, որոնցից 113 228-ը՝ առողջացած, 2 254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519 445 թեստավորում: