Ավելի քան 900 վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա․ սիրիական դիտորդական կենտրոն

Ավելի քան 900 սիրիացի վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա, քանի որ Ադրբեջանում նրանց պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը ձախողվել են։ Այս մասին հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR)՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։

Ըստ կենտրոնի՝ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլ տալ այդ վարձկաններին տեղավորվել Լեռնային Ղարաբաղում կամ ադրբեջանական այլ տարածքներում:

Նոյեմբերին կենտրոնը հավաստի աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ Թուրքիայի կառավարությունը կպահի վարձկաններին Լեռնային Ղարաբաղում ՝ չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը:

Սպասվում է, որ ավելի շատ վարձկաններ կվերադառնան մոտ օրերին: Նրանք ստացել են իրենց աշխատավարձի մի մասը՝ 10 հազար թուրքական լիրա, և ակնկալվում է, որ մնացած մասը կստանան մի քանի օրից։

Կենտրոնի տվյալներով՝ ԼՂ հակամարտության շրջանում տեղակայված սիրիացի մարտիկների թիվը հատել է 2 580-ը, նրանցից 342-ն ավելի վաղ էր վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով աշխատավարձից։

Մեկնաբանել