Հայ դատի հիմքը Հայաստանն է. Րաֆֆի Տուտագլեան..

Թուֆենկյան հիմնադրամը նախորդ տարիներին միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել Արցախում և առաջին հերթին Քաշաթաղի շրջանում: Դեկտեմբերի 1-ից Քաշաթաղի շրջանը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Տուտագլեանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Արցախում կորցրել ենք ծաղկող կյանք, կորցրել ենք հազարավոր մարդկային.. կյանքեր, կորցրել ենք հող: Նա նշում է, որ Հայ դատի հիմքը Հայաստանն է, և Սփյուռքը պետք է ավելի օգտակար դառնա Հայաստանի անվտանգության ամրապնդման հարցում: