ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են արել տարածաշրջանից հեռացնել միջազգային վարձկաններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են տարածել, կոչ արել հեռացնել միջազգային բոլոր վարձկաններին տարածաշրջանից։

Համանախագահները հիշեցրել են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ կապված ռազմագերիների փոխանակման և դիակների վերադարձի հետ։

«Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Այս համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել իրենց տարածաշրջանում և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր խնդիրները լուծելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել