ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը, այսինքն՝ Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել