Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Ալթունյանը նշել է, որ նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը:

Ջալալ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին վիրավորվել էր։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել Միքայել Արզումանյանը։