Հաստատվել է կորոնավիրուսի 1 184 նոր դեպք, առողջացել է 1 762 մարդ

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 398 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 184 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների 34,8 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ 

Առողջացել է 1 762 մարդ, գրանցվել է 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:

Դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139 692 դեպք, որոնցից 114 990-ը՝ առողջացած, 2 277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522 843 թեստավորում: