Կարո՛ղ էինք չպարտվել. Հայկ Խանումյան

Արցախից քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը կարծում է, որ այս պատերազմում մենք կարող էինք չպարտվել, կարող էինք առնվազն այսպես չպարտվել, եթե 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր դնեինք հստակ խնդիրներ և լուծումներ գտնեինք: Խանումյանը նշում է, որ պարտվեցինք ոչ միայն զենքով, այլև գիտելիքով, և հայկական դպրոցը պարտվեց թուրքական դպրոցին: Նա նշում է, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան:

Խանումյանը պատերազմի օրերին իր ջոկատով կռվել է Հադրութի շրջանի Դիզափայտ, Խծաբերդ գյուղերում և կարողացել է պահել ինչպես այդ գյուղերը, այնպես էլ Կատարո վանքը։