ԱՀԿ․ 2012թ․ համաշխարհային առևտրի աճը կդանդաղի

2011-ի առևտրաշրջանառության ծավալների տվյալները 0,8 տոկոսային կետով զիջում են կազմակերպության՝ 2011թ. սեպտեմբերին հրապարակած կանխատեսումներին։ Միաժամանակ՝ ԱՀԿ-ի նախնական կանխատեսման համաձայն՝ 2013թ. համաշխարհային առևտրի ծավալների մեծացման տեմպերը կարագանան մինչև 5,6%։

«Ավելի քան երեք տարի է անցել 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամից, սակայն համաշխարհային տնտեսությունն ու առևտուրը շարունակում են թույլ մնալ։ 2012թ. համար առևտրի ծավալների աճի հետագա դանդաղման կանխատեսումը վկայում է, որ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերը շարունակում են բարձր մնալ»,- նշել է ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին։

Կազմակերպության կանխատեսմամբ՝ 2012թ. զարգացած երկրներից արտահանումը կավելանա 2%-ով՝ ՀՆԱ-ի 1,1% աճի դեպքում։ Միաժամանակ՝ զարգացող երկրներից կատարվող մատակարարումները կավելանան 5,6%-ով՝ տնտեսության 5% աճի դեպքում։ ԱՀԿ-ն ակնկալում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կկազմի 2,1%՝ 2011-ի 2,4%-ի համեմատ։

Մեկնաբանել