Արցախի երկու բնակիչ է ազատվել գերությունից

Արցախում ռուս խաղաղապահների կողմից հաստատված հեռախոսային թեժ գծին նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասքերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

Ռուսական կողմի հարցմանը ի պատասխան՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու, հայտնում է խաղաղապահ առաքելության Peacekeeper տելեգրամի ալիքը:

Ռուսական կողմի բանակցությունների արդյունքում Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը դեկտեմբերի 3-ին ռուսական ինքնաթիռով տեղափոխվել են Երևան և փոխանցվել Հայաստանի սահմանային ծառայությանը։

Մեկնաբանել