Զրույց պատերազմի հերոսուհիների հետ

«Կին հերոսները այլ հպարտության թեմա են»․ այսպես էին պատերազմի օրերին խոսում տարբեր ստորաբաժանումներում ծառայող կանանց մասին՝ չբացելով փակագծերը։ Պատերազմի ավարտից հետո այս կանանց մեծ մասը շարունակում է ծառայությունը։ Կոռնետ հակատանկային մարտկոցի պատասխանատու կանայք այս զենքով խոցել են տասնյակ տանկեր, դիտակետեր, մինչև անգամ՝ ուղղաթիռ։ Իրենց հերոսությունների, պատերազմում տղամարդկանց կողքին կռվելու, նրանց ոգևորելու և չզիջելու, երեխաներից ավելի մեկ ամիս հեռու լինելու և պատերազմի ժամանակ ունեցած այլ զգացողությունների մասին են ՍիվիլՆեթին պատմում «կռվող կանայք»։