Հաստատվել է կորոնավիրուսի 1 267 դեպք

Դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140 959 դեպք, որոնցից 116 066-ն` առողջացած, 2 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526 148 թեստավորում:

Կատարվել է 3 305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 267 նոր դեպք: Առողջացել է 1 076 անձ, մահացել 32 անձ: Դրական է կատարված թեստերի 38 տոկոսը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 586 է:

Մեկնաբանել