Տուարեգներին «տոտալ ու անխնա պատերազմ» են խոստանում

Երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարել է երկրի հյուսիսի ապստամբների նկատմամբ կոշտ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության մասին, հաղորդում է Agence France-Presse-ը։ Տրաորեն նրանցից պահանջել է լքել Մալիի հյուսիսում գրաված քաղաքներն ու դադարեցնել բռնությունն ու թալանը։ Եթե ապստամբները չկատարեն այդ պահանջները, Տրաորեն սպառնում է «տոտալ ու անխնա պատերազմ» սկսել։

«Մենք նախընտրում ենք խաղաղությունը։ Սակայն եթե պատերազմը միակ միջոցն է, մեր բանակը կօգտագործի այն»,- ասել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Մալիի հյուսիսում խռովություն բարձրացրած տուրեգները մարտի 22-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո էլ ավելի ակտիվացան։ Նրանց հաջողվեց գրավել մի շարք խոշոր քաղաքներ՝ Տիմբուկտուն, Գաոն և Կիդալը, որից հետո «Հանուն Ազավադի  ազատագրման շարժում»-ը հայտարարեց Ազավադ անկախ պետության ստեղծման մասին:

Դիոնկունդա Տրաորեն 6 շաբաթվա ընթացքում պետք է համընդհանուր ընտրությունների անցկացում կազմակերպի, ինչն այնքան էլ հեշտ խնդիր չէ փաստացի երկու մասի բաժանված երկրում։ Հյուսիսում գործում են նաև բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական Մաղրիբի երկրենրի «Ալ Կաիդա»»-ի գրոհայինները։