Փաշինյանին հեռանալու համար ժամանակ են տվել մինչև երեքշաբթի

Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման պահանջը։

«Պահանջը հետևայլան է․ մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական  քննարկի և որոշում ընդունի․ հրաժարական տա և հեռանա»,- ասաց նա։

Սաղաթելյանը հայտնեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։ 

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ որքան շուտ հրաժարական տա կամավոր, այդքան իր համար լավ, «շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը իրան կհոշոտի»։

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց, թե որոնք պետք է լինեն ժամանակավոր կառավարության խնդիրներից մի քանիսը։