Անհայտ կորած հայ զինծառայողների մասին մեկ շաբաթում ավելի քան 210 դիմում է ստացվել Ստեփանակերտում

Անհայտ կորած հայ զինծառայողների մասին մեկ շաբաթում ավելի քան 210 դիմում է ստացվել Ստեփանակերտում ՌԴ խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնում գտնվող թեժ գծին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թեժ գծի աշխատանքի ընթացքում ստացվել է 214 դիմում անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնագետները ստուգել, մշակել և խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողների տվյալներ: Բացի այդ, 45 քաղաքացիների հոգեբանական օգնություն է ցուցաբերվել հեռախոսով, ինը շնորհակալական արձագանք է ստացվել անհետ կորածների որոնմանը ցուցաբերած օգնության համար:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այսօրվա դրությամբ Ստեփանակերտի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոն է դիմել ավելի քան 1900 քաղաքացի անհայտ կորած ազգականների որոնման, գույքի վերադարձի և այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել