Վրաստանը 150 հազ․ պահեստային կունենա գյուղացիների հաշվին

Այսպիսի հայատարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» էլեկտրոնային պարբերականը։

Սաակաշվիլի խոսքով՝ արդեն այս տարի կպատրաստվի 70 հազ. պահեստային։ «Մենք շատ ավելի վաղ ենք սկսել պահեստայինների համակարգի  նախապատարստումը։ Մենք ունենք 30 հազարանոց զինված ուժեր, սակայն անհրաժեշտ են նաև պահեստայիններ։ Ֆենոմենալ արդյունք ենք արաձանագրել։  Բոլոր գյուղերում, որտեղ մուտք է գործել պաշտպանության նախարարությունը, պահեստային ուժերում գրանցվել են գրեթե բոլոր տղամարդիկ՝ անկախ էթնիկական պատկանելիությունից»,-հայտարարել է Սաակաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարության «Դելտա» ընկերության աշխատակազմի հետ հանդիպմանը ընթացքում։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գյուղ իր ջոկատը կունենա, որը խաղաղության լավագույն երաշխիքը կլինի։ Ռուս-վրացական պատերազմի ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի,  ակնհայտ դարձավ երկրի ներքին պաշտպանության ուժերի ստեղծման անհրաժեշտությունը։

Հատականշական է, որ 2010թ. Սաակաշվիլին, կապված Վրաստանի ռազմական հայեցակարգի հետ, հայտաարարել էր, թե երկիրը պետք է տոտալ պաշտպանության պատրաստվի։ Ըստ նրա՝ բանակը պետք է պատրաստ լինի  ոչ միայն խաղաղասիրական միջոցառումներ իրականացնել, այլև  պաշտպանական մարտեր մղել վրացական  տարածքների համար։