Հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, դրական է թեստերի 30 տոկոսը

Դեկտեմբերի 6-ին կատարվել է 1 349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների 30,1 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։

Դեկտեմբերի 7-ի դրությամբ գրանցվել է մահվան 18 դեպք, առողջացել է 853 մարդ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է:

Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142 344 դեպք, որոնցից 117 649-ն` առողջացած, 2 344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 217 56 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530 225 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 141 937 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 162 475 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 146 679 դեպքով, Թուրքիան 16-րդ տեղում է՝ 828 295 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 1 040 547 դեպքով։

Մեկնաբանել