Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի և հարգանքի տուրք մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է։

Պաշտոնական տվյալներով՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։

Մեկնաբանել