Արցախ է վերադարձել մոտ 40 հազար մարդ․ Մանե Թանդիլյան

Պատերազմից հետո Արցախ է վերադարձել մոտ 40 հազար արցախցի. դեկտեմբերի 7-ին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում ասել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը։ Հարցազրույցի ընթացքում նա խոսել է սոցիալական հարցերի մասին, որոնց լուծման ուղղությամբ այս օրերին աշխատանք է տարվում։

Միաժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարութան դեկտեմբերի 6-ի տվյալներով, Արցախ է վերադարձել 34 հազար փախստական։ Ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների՝ միայն դեկտեմբերի 6-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերդարձել ավելի քան 850 քաղաքացի։

Նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90 հազար բնակիչ լքել է իր բնակավայրերը պատերազմի հետևանքով։ Այս տվյալները հոկտեմբերի 25-ին հայտնել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը։

Մեկնաբանել