Խորը քաղաքական ճգնաժամը մեկ լուծում ունի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական. Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված խորը քաղաքական ճգնաժամը մեկ լուծում ունի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, խորհրդարանում նոր վարչապետի ընտրություն, որը կլինի ընդունելի դեմք, խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մարուքյանը նշում է, որ այս պահին, երբ զինված մարդկանց պակաս չկա, «և նրանք պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել», շատ վտանգավոր գնալ առճակատումների և խոսել վերջնագրերի լեզվով: