Ինչպես Իտալիայի քաղաքները ճանաչեցին Արցախը․ զրույց Մաքս Ֆլորիանիի հետ

Իտալացի Մաքս Ֆլորիանին, որն արդեն չորս տարի է՝ ապրում է Հայաստանում, կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։ Նա համահեղինակն է այն փաստաթղթի, որը ստորագրել են Միլանի, Պալերմոյի, Պիզայի և Իտալիայի 20-ից ավելի քաղաքների քաղաքային խորհուդրներն ու ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։