Արդեն երեք օր ԱԺ նիստերը չեղյալ են հայտարարվում

Խորհրդարանի այսօրվա` ապրիլի 12-ի նիստը չի կայացել  քվորում  չլինելու պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել. տեղեկացնում են ԱԺ մամլո ծառայությունից:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի` պատգամավորների գրանցումը շարունակվել է ևս 3 ժամ: Ժամը 15.00-ին դարձյալ քվորում չի ապահովվել: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստը չեղյալ է հայտարարել:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին և 11-ին նույնպես նիստեր չեն կայացել  քվորում չլինելու պատճառով.: