Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը։ Տեղում աշխատող ոստիկանները հայտնում են, որ մետրոյի փակման պատճառը ցուցարարներն են, իսկ վերաբացման ժամկետները անհայտ են։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում, խաթարել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Քաղաքացիները գնացքի դռների արանքում են կանգնել, չեն թողել, որ շարժվի գնացքը, իրենց ակցիան դեռ շարունակվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասաց նա։

Այսօր՝ ավելի վաղ, ընդդիմությունը կոչ է արել խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նույն պահանջով ուղերձներ են հղել Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։