Գևորգ Սիմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է e-gov.am-ը։

Սիմոնյանը մինչ այժմ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենն էր։

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Մեկնաբանել