Վարչապետն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է արցախյան հակամարտության շուրջ զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ. այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին: