Ռուսաստանին պետք է կայուն Հայաստան. Բորիս Նավասարդյան

Ռուսաստանին պետք է կայուն Հայաստան, և այս պահին Մոսկվայում չեն տեսնում մեկ այլ ղեկավար, որը կարող է պահել այդ կայունությունը․ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Մյուս կողմից, Նավասարդյանը կարծում է, որ նոյեմբերի 10-ին արդեն Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ժամանակավոր նոր վարչապետ և անցումային կառավարություն, որում ներգրավված կլինեն տեխնոկրատներ, իսկ խորհրդարանական նոր ընտրություններ կարելի է անցկացնել մեկ տարվա ընթացքում: