ԱՄՆ դեսպանը դատապարտել է գերիների նկատմամբ բռնությունը

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մի խումբ փաստաբանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները. այս մասին գրում է Հայաստանում Ամերիկայի դեսպանությունը:

Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։ Դեսպան Թրեյսին ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ դեսպանը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկել է արցախյան հակամարտության շուրջ զարգացումները,հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Մեկնաբանել