Այվազյանը Փարիզում դատապարտել է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին խստագույնս դատապարտելի է համարել Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության:

«Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ասուլիսի ընթացքում մքտեր են փոխանակվել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: