Վրաստանում ձվի պահանջարկն ավելացել է 10 անգամ

Ըստ թռչնաբուծական ֆաբրիկաների ներկայացուցիչների՝ օրական իրացվում է միջինը 100 հազ հավկիթ, երբեմն անգամ՝ 200-300 հազ։

Նրանց խոսքով՝ Վրաստանի թռչնաբուծական բոլոր 22 ֆաբրիկաները բավարարում են ձվի շուկայի պահանջարկը։

Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Զոզա Գորոզիան հայտարարել է, թե նախատոնական օրերին ձուն չի թանկանա։ «Նախարարությունը արտադրողների հետ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել ձվի թանկացումը կանխելու նպատակով։ Ավելին՝ ծրագրվում է քայլեր ձեռնարկել տեղական արտադրության ձվի արժեքն ապագայում նվազեցնելու ուղղությամբ»,-հայտարարել էր Գորոզիան։

Թբիլիսիում նախատոնական օրերին կգործեն նաև էժան սննդամթերքի տոնավաճառներ։

Մեկնաբանել