Կորոնավիրուսի 1 138 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 8-ին կատարվել է 3 306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 138 նոր դեպք, այսինքն՝ դրական է եղել թեստերի 34,4 տոկոսը։ Գրանցվել է 21 մահվան դեպք, առողջացել է 1 385 մարդ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է:

Դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144 066 դեպք, որոնցից 120 532-ը՝ առողջացած, 2 393-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 205 40 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535 833 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝  144 066 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 174 383 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 154 152 դեպքով, Թուրքիան 16-րդ տեղում է՝ 893 630 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 1 062 397 դեպքով։