«Իմ տունը Եռաբլուրն է»․ շուշեցի ընտանիքի պատմությունը

Հակոբյաններն արցախյան պատերազմում կորցրել են հորը, Շուշիում են թողել իրենց տունն ու ամբողջ ունեցվածքը։ Պատերազմի օրերին ժամանակավոր ապրում էին Երևանում՝ հույսով, որ օր առաջ վերադառնալու են Շուշի։ Արայիկ Հակոբյանի կինը, մայրն ու երեք անչափահաս երեխաները որոշել են մշտական բնակություն հաստատել Երևանում՝ Եռաբլուրին մոտ տարածքում։ ՍիվիլՆեթն այցելել է նրանց, խոսել պատերազմի ընթացքի, կարոտի և ծանր պայմանների մասին, որոնցում հայտնվել են։