Ռուսաստանն արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի ներկրումը

Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», դեկտեմբերի 14-ից արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան։ Ըստ գերատեսչության՝ արտադրանքում հայտնաբերվել է Pepino mosaic տեսակի վիրուս։ Նշվում է, որ այն համարվում է «բանջարեղենի առավել վտանգավոր վարակներից մեկը»։

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից վնասատուների հայտնաբերման պատճառով Ադրբեջանից արգելել է լոլիկի և խնձորի ներկրումը։ 

Բաքվում հայտարարել են, որ դա «տեխնիկական սխալ է» և խոստացել են կարգավորել հարցը։

2019-ին Ադրբեջանը Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալներով առաջին տեղում էր։