ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: 

Նախաձեռնությունը ԱՄՆ-ի՝ 2021-ի համար նախատեսված 740,5 մլրդ դոլորի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է։  

Ներկայացուցիչների Պալատի և Սենատի բանակցողները պայմանավորվել են թիրախավորել «Հյուսիսային հոսք 2»-ի ապահովագրողներին և տեխնիկական սերտիֆիկացման ընկերություններին, գրում է Bloomberg-ը։

Շուտով, ինչպես ակնկալվում է, նախագիծը կուսումնասիրի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։ Հաստատվելու դեպքում այն կներկայացվի նախագահի ստորագրությանը։ 

S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են 2017թ․։ Առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարվել է 2017թ․ հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

Թեմայի շուրջ ավելին՝

Ամերիկյան F35-երի ու ռուսական S-400-երի արանքում․ Էրդողանի հաղթանակը և Թուրքիայի պարտությունը

Լուսանկարում՝ S-400 համալիրները