Հակակոռուպցիոն կոմիտեով՝ ընդդեմ կոռուպցիայի

Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված քննչական մարմին է։ Եթե նախկինում կոռուպցիոն գործերը քննում էին տարբեր քննչական մարմիններ (մեծամասնությունը՝ ՀՔԾ-ն), իսկ դատավարությունն իրականացնում էր ընդհանուր իրավասության դատարանները, ապա մինչև 2023-ը նախատեսվում է այդ գործերի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության գործընթացները փոխանցել առանձին՝ հակակոռուպցիոն կոմիտեին և դատարաններին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագիծն արդեն հաստատել է կառավարությունն ու ուղարկել Ազգային ժողով։