Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների և անհայտ կորածների ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում դեկտեմբերի 9-ին հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է Մանե Գևորգյանը։

Մեկնաբանել