Ալեքսեյ Կուդրինը կառավարություն չի վերադառնա

«Ես մտադիչր չեմ վերադառնալ կառավարություն, ես չեմ տեսնում իմ վերադարձի պայմանները»,-ասել է Կուդրինը՝ հավելելով, թե որևէ դեպքում նույն կառավարությունում Դմիտրի Մեդվեդևի հետ չի աշխատի։

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։

Կուդրինը ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացել էր անցած տարվա սեպտեմբերին, երբ հայտարարել էր նախագահի հետ իր տարաձայնությունների մասին՝ կապված  առաջիկա տարիների համար նախատեսված ռազմական ծախսերի հետ։

Ապրիլի սկզբին Կուդրինը և մի շարք այլ քաղաքական գործիչներ հայտարարեցին «Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովի» ստեղծման մասին։ Այն հանրային շարժում է և նպատակ ունի աջակցել երկրի համակարգային խնդիրների շուրջ քաղաքացիական նախաձեռնություններին։

Ուշագրավ է, որ նախագահ Մեդվեդևը հայտարարել էր, որ Կուդրինին ընդդիմադիր չի համարում։