Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է որոշման նախագիծ, որով Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- նշվում է որոշման նախագծի մեջ:

Կառավարության նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Ավելի վաղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մեկնաբանել