Հաստատվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք

Դեկտեմբերի 9-ին կատարվել է 3 504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 174 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 33,5 տոկոսը: Տվյալները հաղորդում է առողջապահության նախարաությունը։

Ունենք 1 350 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է:

Դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145 240 դեպք, որոնցից 121 882-ը` առողջացած, 2 416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539 337 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 145 240 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 178 953 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 158 555 դեպքով, Թուրքիան 16-րդ տեղում է՝ 925 342 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 1 072 620 դեպքով։

Մեկնաբանել