«Ժամանակն էր տարիների փորձառությանս շնորհիվ օգնել հայրենակիցներիս»․ Ժանին Սրուրեան

Բժիշկ-ակնաբույժ Ժանին Սրուրեանը չորս տարի առաջ Հայաստանում հաստատվել է Սիրիայի պատերազմի հետևանքով։ Նախքան Հայաստան գալը ԱՄՆ է տեղափոխվել, սակայն կարճ ժամանակահատվածում հասկացել է՝ օտար է իրեն զգում։ Վերադարձել է Հալեպ ու քանի որ ընտանիքի միակ կերակրողն էր և պետք է ընտանքի մասին մտածեր, որոշել է Հայաստան գալ։ Այսօր նա Երևանում աշխատում է իր սիրելի մասնագիտությամբ ու այլևս հետ վերադառնալու մտադրություն չունի։

Մեկնաբանել