Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված գերիներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Դեկտեմբերի 9-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ գերիներ։ Նրանք քաղաքացիական անձինք են։