Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ. այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

Դեկտեմբերի 8-ին ՍիվիլՆեթի տաղավարում Լաքոտն ասել էր, որ անհրաժեշտ է ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին։

Դիտե՛ք ՍիվիլՆեթի հարցազրույցը դեսպանի հետ։