Հաստատվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք

Դեկտեմբերի 10-ին կատարվել է 3 057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 077 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 35,2 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ունենք 1 592 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է:

Դեկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146 317 դեպք, որոնցից 123 474-ը` առողջացած, 2 445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542 394 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 146 317 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 178 953 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 162 774 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 1 748 567 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 083 023 դեպքով։

Մեկնաբանել