Գորիսեցիները՝ վարչապետի հրաժարականի և ներքաղաքական վիճակի մասին

Օրեր առաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը միացավ մի շարք համայնքապետերի՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՍիվիլՆեթը Գորիսում զրուցեց մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք վերաբերվում այս պահանջին։